Զարիֆ. «ԱՄՆ-ն իրավունք չունի օգտագործել ՄԱԿ-ին՝ Իրանին վարկաբեկելու համար»
Իրանի ԱԳ նախարարն ասել է. «ԱՄՆ-ն իրավունք չունի օգտվել ՄԱԿ-ից և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից՝ Իրանին վարկաբեկելու համար»:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է. «Միացյալ Նահանգները, որը խոստովանել է, որ Իրաքում ահաբեկչություն է իրականացրել, Եմենում ու Պաղեստինում իրականացված հանցործություններին մասնակից է եղել, խախտել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, խախտել է 2231 բանաձևը և ՄԱԳԱՏԷ-ի որոշումները, իրավունք չունի օգտագործել ՄԱԿ-ին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ Իրանին վարկաբեկելու համար»:
ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ սահմանված զենքի էմբարգոյի ժամկետի ավարտին ընդառաջ, ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում երկարաձգել այն:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231-ի բանաձևի համաձայն՝ Իրանին զենք վաճառելու հետ կապված արգելքները վերանալու են 2020 թվականի հոկտեմբերին: