ԱՄՆ-ը շարունակում է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի դեմ ուղղված քայլեր ձեռնարկել
https://parstoday.ir/hy/news/iran-i121624-ԱՄՆ_ը_շարունակում_է_ՄԱԳԱՏԷ_ում_Իրանի_դեմ_ուղղված_քայլեր_ձեռնարկել
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստում հայտարարել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի դեմ ուղղված գործողությունների շարունակվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2020 04:46 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը շարունակում է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի դեմ ուղղված քայլեր ձեռնարկել

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստում հայտարարել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի դեմ ուղղված գործողությունների շարունակվելու մասին:

Ուրբաթ օրը, Քազեմ Ղարիբիաբադին Instagram- ի իր էջում գրել է. «Միացյալ Նահանգները և արևմտյան որոշ երկրներ, փորձում էին տեսակապի միջոցով անցկացված հանդիպման  ժամանակ, անդամներին համոզել որոշում կայացնել քվեարկության միջոցով: Սակայն  մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, դեմ արտահայտվեցին այդ առաջարկին: 

Նա հավելել է. «Միացյալ Նահանգները նպատակ ունի  քայքայել այն մեխանիզմներն ու ընթացակարգերը, որոնք ղեկավարում են միջազգային կազմակերպությունները»:

Ավեի վաղ, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեին ուղղված նամակում, Ղարիբաբադին նախազգուշացրել էր իր միջուկային պարտավորությունների նկատմամբ ԱՄՆ-ի թերանալու և այդ ոլորտում այլ երկրների համար խոչընդոտների ստեղծման  կապակցությամբ:

Ղարիբաբադին հավելել է, որ ԱՄՆ-ի գործողությունները հակասում են ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրությանը, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի դրույթներին, նշելով, որ Իրանն իրավունք ունի փոխհատուցող քայլեր ձեռնարկել: