Իրանը նախազգուշացրել է Թեհրան-ՄԱԳԱՏԷ համագործակցության թուլացման կապակցությամբ
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչը զգուշացրել է, որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի աշխատանքին ցանկացած միջամտություն, ցանկացած որոշում կթուլացնի գործակալության հետ Իրանի համագործակցությունը:
Լրագրողների հետ ճեպազրուցյում, անդրադառնալով Իրանում երկու տարբեր օբյեկտներ ՄԱԳԱՏԷ-ի հասանելիության պահանջով Կառավարիչների խորհրդում բանաձև վավերացնելու վերաբերյալ եվրոպական երեք երկրների գործողություններին, Քազեմ Ղարիբաբադին ասել է.«Այն պայմաններում, երբ Իրանը կառուցողական լայն համագործակցություն է ծավալում ՄԱԳԱՏԷ-ի հետ, համագործակցության պահանջով Իրանին բանաձև ներկայացնելը ցավալի և ոչ-կառուցողական քայլ է»:
Նա խորհրդի անդամներին կոչ է արել ձեռնպահ մնալ քաղաքական և հապշտապ քայլեր ձեռնարկելուց, որպեսզի պահպանվի Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությունը:
Ղարիբաբադին ընդգծել է, որ եթե հակաիրանական բանաձևը վավերացվի, Իրանը հարկադրված կլինի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որոնց համար պատասխանատու կլինեն քաղաքական ու ոչ-կառուցողական այդ մոտեցումների հեղինակները:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար՝ Ռաֆաել Գրոսին հայտարարել է, որ Թեհրանը չի թուլատրում դիտարկումներ անցկացնել միջուկային երկու օբյեկտներում: