Առաջիկա երեք ամիսներին, Իրանի և Աֆղանստանի միջև համագործակցության փաստաթուղթը պատրաստ կլինի
Ամենաուշը երեք ամսից, Իրանի և Աֆղանստանի միջև համագործակցության մասին փաստաթուղթը պատարստ կլինի:
Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Հանիֆ Աթմար գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Թեհրան, հունիսի 21-ին հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, մշակութային, սահմանային, փախստականների հետ կապված և այլ հարցեր:
Քննարկման մեկ այլ թեմա էր Իրանի և Աֆղանստանի միջև համագործակցության մասին փաստաթուղթը, որն ավարտին կհասցվի առաջիկա երեք ամիսների ընթացքում:
Աֆղանստանի բարձրագույն պատվիրակության անդամները, հունիսի 21-ին և 22-ին իրանցի պաշտոնյաների հետ կքնարկեն արտգործնախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: