Հերքվել է Իրանի «միջուկային օբյեկտում» պայթյունի մասին լուրը
Իրանի ատոմային էնէրգիայի կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժինը հերքել է Իրանի կենտրոնում գտնվող Նահատակ Ռեզայի Նեժադի անվան միջուկային օբյեկտում տեղի ունեցած պայթյունի մասին լուրը:
Երեքշաբթի օրը, այն բանից հետո, երբ հակահեղափոեխական տարրերը ԶԼՄ-ներում լուրեր էին տարածել այն մասին, որ Իրանի Յազդ նահանգի Նահատակ Ռեզայի Նեժադի անվան միջուկային օբյեկտում պայթյուն է տեղի ունեցել, Իրանի ատոմային էնէրգիայի կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժինը մի հաղորդագություն տարածելով, հայտարարել է.«Այս միջուկային համալիրում ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել և արտերկրում գտնվող հակահեղափոխական տարրերը Սիոնիստական ահաբեկիչ ու ռազմատենչ ռեժիմի ուղեկցությամբ փորձում են անհուսություն առաջացնել ԻԻՀ-ում:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը նույնպես շեշտել է. «Տարածված արբանյակային լուսանկարներն էլ Նահատակ Ռեզայի Նեժադի անվան օբյեկտի նկարները չեն»:
Նահատակ Դարյուշ Ռեզայի Նեժադի անվան միջուկային օբյեկտն ու դեղին կարկանդակ արտադրող համալիրը տարեկան 60 տոննա արտադրության կարողությամբ նախագծվել է իրանցի գիտնականների կողմից և 2013թ. պաշտոնապես սկսել է իր աշխատանքը: