Հերքվել է Իրանի «միջուկային օբյեկտում» պայթյունի մասին լուրը
https://parstoday.ir/hy/news/iran-i122604-Հերքվել_է_Իրանի_միջուկային_օբյեկտում_պայթյունի_մասին_լուրը
Իրանի ատոմային էնէրգիայի կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժինը հերքել է Իրանի կենտրոնում գտնվող Նահատակ Ռեզայի Նեժադի անվան միջուկային օբյեկտում տեղի ունեցած պայթյունի մասին լուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2020 13:40 Asia/Tehran
  • Հերքվել է Իրանի «միջուկային օբյեկտում» պայթյունի մասին լուրը

Իրանի ատոմային էնէրգիայի կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժինը հերքել է Իրանի կենտրոնում գտնվող Նահատակ Ռեզայի Նեժադի անվան միջուկային օբյեկտում տեղի ունեցած պայթյունի մասին լուրը:

Երեքշաբթի օրը, այն բանից հետո, երբ հակահեղափոեխական տարրերը ԶԼՄ-ներում լուրեր էին տարածել այն մասին, որ Իրանի Յազդ նահանգի Նահատակ Ռեզայի Նեժադի անվան միջուկային օբյեկտում պայթյուն է տեղի ունեցել, Իրանի ատոմային էնէրգիայի կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժինը մի հաղորդագություն տարածելով, հայտարարել է.«Այս միջուկային համալիրում ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել և արտերկրում գտնվող հակահեղափոխական տարրերը Սիոնիստական ահաբեկիչ ու ռազմատենչ ռեժիմի ուղեկցությամբ փորձում են անհուսություն առաջացնել ԻԻՀ-ում: 

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը նույնպես շեշտել է. «Տարածված արբանյակային լուսանկարներն էլ Նահատակ Ռեզայի Նեժադի անվան օբյեկտի նկարները չեն»: 

Նահատակ Դարյուշ Ռեզայի Նեժադի անվան միջուկային օբյեկտն ու դեղին կարկանդակ արտադրող համալիրը տարեկան 60 տոննա արտադրության կարողությամբ նախագծվել է իրանցի գիտնականների կողմից և 2013թ. պաշտոնապես սկսել է իր աշխատանքը: