Մուսավի. «Սիրիայի խորհրդարանական ընտրությունները դրական քայլ են խաղաղության և կայունության ուղղությամբ»
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հույս է հայտնել, որ Սիրիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները դրական քայլ կլինեն այդ երկրի խաղաղության, կայունության և սիրիական-սիրիական ձևաչափով քաղաքական երկխոսության առաջընթացի ուղղությամբ:
Սեյեդ Աբբաս Մուսավին գոհունակություն հայտնելով Սիրիայի խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ ասել է.«Այս ընտրությունները կայացել են այն դեպքում,երբ Սիրիայի ժողովուրդը մեծ տառապանք է կրել ահաբեկչական խմբավորումների գործողությունների պարտադրած բախումների ու ավերածությունների, օտարերկրյա զավթիչ ուժերի ներկայության ու միակողմանի բռնի պատժամիջոցների պատճառով»:
Մուսավին շեշտել է.« Իրանի Իսլամական Հանրապետությունը հույս ունի, որ Սիրիայի խորհրդարանական ընտրությունները դրական քայլ կլինեն այդ երկրի խաղաղության, կայունության, սիրիական-սիրիական ձևաչափով քաղաքական երկխոսության առաջընթացի և ժողովրդի տառապանքների մեղմացման ուղղությամբ»:
Սիրիայում 2012 թվականին Սահմանադրական Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ անցկացված հանրաքվեից հետո, երրորդ անգամ են խորհրդարանական ընտրություններ անցկացվում: 250-տեղանոց խորհրդարան ընտրվելու համար առաջադրվել է 1656 թեկնածու:Ընտրությունները տեղի են ունեցել 14 նահանգում: