Ֆորդոյում շարունակվում է ուրանի հարստացումը և իրանական ցենտրիֆուգների արդիականացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i123254-Ֆորդոյում_շարունակվում_է_ուրանի_հարստացումը_և_իրանական_ցենտրիֆուգների_արդիականացումը
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է, որ Ֆորդոյի ատոմակայանում ուրանի հարստացումն իրականացվում է 4.5 տոկոսով 1,044 ցենտրիֆուգներով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2020 07:32 Asia/Tehran
  • Ֆորդոյում շարունակվում է ուրանի հարստացումը և իրանական ցենտրիֆուգների արդիականացումը

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է, որ Ֆորդոյի ատոմակայանում ուրանի հարստացումն իրականացվում է 4.5 տոկոսով 1,044 ցենտրիֆուգներով:

Իրանի խորհրդարանի  ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամուին երկուշաբթի օրը հայտարարել է, որ  խորհրդարանի մի շարք անդամներ և իրանցի միջուկային գիտնականներ, այցելել են  Նաթանզի և Ֆորդոյի  միջուկային համալիրներ:

Նա հավելել է, որ այս համալիրներում շարունակվում է ցենտրիֆուգների նոր սերունդների, ներառյալ «IR 6», «IR 8» և «IR 9» ցենտրիֆուգների հետազոտման և զարգացման գործընթացը:

Ամուին անդրադարձել է Նաթանզում տեղի ունեցած վթարին, հավելել է, որ համալիրում ուրանի հարստացումը շարունակվում է նույն տեմպով և վթարը որևէ կերպ չի խանգարել աշխատանքներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Նաթանզի միջուկային համալիրում տեղի էր ունեցել վթար: