Ռոհանի. Իրանը և Իրաքը նպատակ ունեն առևտրային հարաբերությունները հասցնել 20 միլիարդ դոլարի
https://parstoday.ir/hy/news/iran-i123296-Ռոհանի._Իրանը_և_Իրաքը_նպատակ_ունեն_առևտրային_հարաբերությունները_հասցնել_20_միլիարդ_դոլարի
ԻԻՀ նախագահն Իրաքի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է. «Թեհրանն ու Բաղդադը վճռական են երկկողմ առևտրի ծավալը հասցնել 20 միլիարդ դոլարի՝ ընդլայնելով համատեղ տնտեսական համագործակցությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2020 05:11 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանը և Իրաքը նպատակ ունեն առևտրային հարաբերությունները հասցնել 20 միլիարդ դոլարի

ԻԻՀ նախագահն Իրաքի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է. «Թեհրանն ու Բաղդադը վճռական են երկկողմ առևտրի ծավալը հասցնել 20 միլիարդ դոլարի՝ ընդլայնելով համատեղ տնտեսական համագործակցությունը»:

Հասան Ռոհանին, Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է. «Իրաքի վարչապետի Թեհրան այցը շրջադարձային կդառնա Իրան-Իրաք հարաբերությունների զարգացման համար, որպես երկու բարեկամական և եղբայրական երկների»:

Ռոհանին ոգեկոչել է նաև Ղասեմ Սուլեյմանիի և Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի հիշատակը, որպես ահաբեկչության դեմ պայքարի երկու հերոսների. Նա նշել է. «Իրանն ինչպես և նախորդ տարիներին, կանգնած է Իրաքի կառավարության և բանակի կողքին ՝  ԻԼԻՊ-ի դեմ պայքարում և քայլեր է ձեռնարկում հօգուտ Իրաքի ու տարածաշրջանի կայունության և անվտանգության»:

Նշելով, որ Իրանը և Իրաքը միասին դեմ են կանգնել ահաբեկչությանը, Իրաքի վարչապետը հավելել է, որ Բաղդադը երբեք թույլ չի տա, որպեսզի  իր տարածքից որևէ սպառնալիք ուղղվի Իրանի Իսլամական հանրապետության  դեմ: Նա հավելել է. «Իրաքը կանգնած է Իրանի կողքին՝ տնտեսական մարտահրավերների դեմ պայքարում»: