Իրանի արտգործնախախրար. Պետք է դիմակայել ԱՄՆ-ի ոտնձգություններին
Այն բանից հետո երբ Սիրիայի երկնքում ամերիկյան կործանիևները խոչընդոտել են իրանական «Մահան էյր» ընկերության ուղևորատար ինքնաթիռի թռիչքին, ԻԻՀ ԱԳ նախարարը միջազգային հանրությանը կոչ է արել դիմակայել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ ոտնձգություններին:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ուրբաթ օրը Թվիթերում գրել է.«ԱՄՆ-ն ապօրինի կերպով գրավել է մեկ այլ երկրի տարածքը և խոչընդոտել ուղևորատար ինքնաթիռի թռիչքին ու վտանգել անմեղ քաղաքացիական ուղևորների կյանքը»:
Զարիֆը նշել է, որ ամերիկացիներն ըստ երևույթին փորձել են պաշտպանել օկուպանտ ուժերին հավելելով. «Ամբարտավանությունը հանգեցրել է ԱՄՆ-ի շարունակական օրինախախտումներին»:
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ օրինախախտումները պետք է կասեցնել նախքան աղետ տեղի ունենա: