Իրանի դեսպան.«Մեր դիրքորոշումը Ղարաբաղի հարցի վերաբերյալ անփոփոխ է»
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին Իրանի հայերեն ռադիոալիքին տված ասուլիսի ժամանակ, խոսել է Իրանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև վերջին մի քանի օրերի լարվածությունների մասին:
Դեսպան Զոհուրին նշել է.«Իրանի պաշտոնյաները հուլիսի 12֊ ից ծայր առած այդ բախումների կապակցությամբ փորձել են հավասարակշռված և թափանցիկ դիրքորոշում որդեգրել, իսկ Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մուսավին, որը վերջերս նշանակվել է որպես Ադրբեջանում Իրանի դեսպան հայտարարել է , որ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ։ ԱԳՆ խոսնակը ընդգծել է երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստնի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու և խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:
Նա նաև ասաց,որ Հարևան երկու երկրների առկա խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հայտարարել է խնդրի լուծման հարցում կողմերին աջակցելու պատրաստակամության մասին»։
Պարոն դեսպանի ասելով.«" Հուլիսի 14-ին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարարների հետ և ընդգծել տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը»։
Նա նույնպես հայտարարել է, որ Իրանը պատրաստակամ է աջակցելու կողմերի միջև խաղաղության հաստատմանը։
ԻԻՀ դեսպան Զոհուրին ավելացրեց.«Ես նույնպես վերջերս Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված ասուլիսում ընգծել եմ, որ Իրանը ցանկանում է ամուր կապեր հաստատել իր հարևանների հետ,ուստի Իրանի արտաքին քաղաքականության կարևոր սկզզբունքներից է օգնել հարևաններին, որպեսզի լուծեն իրենց խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով։
Մենք համոզված ենք, որ լարվածությունը տարածաշրջանի երկրների միջև, խաթարում է բոլոր երկրների անվտանգությունը և հնարավորություն ստեղծում օտար ուժերի միջամությունների համար"։
Պարոն դեսպանն իր խոսքը այսպես եզրափակեց." Իրանի ջանքերը միտված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և ստեղծված խնդիրների խաղաղ եղանակով լուծմանը»։