Այսօր Իրանում նշում են «Մերսադ»-ի հերոսական գործողության 32-րդ տարելիցը
Այսօր Իրանի արևմտյան սահմաններում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իսլամական հանրապետության Զինված ուժերի կողմից Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման դեմ իրականացված «Մերսադ»-ի հերոսական գործողության 32-րդ տարելիցն է:
1988 թվականի հուլիսի 27-ին Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգում մեկնարկեց Մերսադի գործողությունը՝ Սադդամի ռեժիմի կողմից հովանավորվող Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հարձակմանը դիմակայելու համար:
Մերսադի գործողությունից երկու օր առաջ, Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը,որ իր ուժերին տեղակայել էր Իրան-Իրաք սահմանին, և Իրաքի նախկին ռեժիմի կողմից սպառազինվել էր ծանր ու կիսածանր զենքերով, ագրեսիա իրականացրեց Իրանի տարածքի դեմ: Մոնաֆեղին խմբավորման պարագլուխները կարծում էին, որ կկարողանան նվաճել Թեհրանը: Բայց Իրանի ուժերը Մերսադի գործողության ընթացքում Իրանի արևմուտքում գտնվող «Փաթաղ» (Մերսադ) անցուղում պաշարեցին Մոնաֆեղին ահաբեկչական խմավորման մեծ թվով անդամների և եռօրյա բախումներից հետո հաղթանակեցին:
Մերսադի գործողության արդյունքում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ավելի քան չորս հազար 800 անդամներ սպանվեցին ու վիրավորվեցին: