Գեներալ-մայոր Բաղերի. «Մերսադ» գործողությունը սպառնալիքների դիամց իրանցիների մաիսնության ապացույցն էր
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը «Մերսադ» գործողությունը բնութագրել է որպես սպառնալիքների պայմաններում իրանական ազգի միասնության նշան:
Այսօր Իրանի արևմտյան սահմաններում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իսլամական հանրապետության Զինված ուժերի կողմից Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման դեմ իրականացված «Մերսադ» հերոսական գործողության 32-րդ տարելիցն է:
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Մուհամմադ Բաղերին այս կապակցությամբ հայտարարել է. «Մոնաֆեղին դավաճան ու ատելի խմաբովորումը, եղել է համաշխարհային իմպերիալիզմի ու միջազգային սիոնիզմի վերջին օղակն Իրանի հրաշալի ևհաղթանակած դիմադրությունը երկրին պարտադրված պատերազմում ջարդելու համար: Սակայն այս խմբի ռազմավարական սխալի պատճառով, այդ գործողությունը եչզոքացվեց, ընկնելով Մերսադի թակարդը»;
Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, մեծարելով սրբազան պաշտպանության տարիների նահատակների և ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի հիշատակը, հավելել է. «Մերսադի հերոսական հաղթանակի դասերը ներկա կարևոր ժամանակաշրջանում, երբ թշնամին փորձում է ստով, խաբեութամբ և սոցցանցերում սուտ լուրեր տարածելով փոխել Իրանաի վերաբերյալ համաշխարհային հասարակության կարծիքը, ուսանելի է»:
: