ԻՀՊԿ-ի հրթիռային մեծ զորավարժության ընթացքում կիրառվել են բարձր հեռահարության բալիստիկ հրթիռներ
https://parstoday.ir/hy/news/iran-i123590-ԻՀՊԿ_ի_հրթիռային_մեծ_զորավարժության_ընթացքում_կիրառվել_են_բարձր_հեռահարության_բալիստիկ_հրթիռներ
ԻՀՊԿ-ի զորավարժության ընթացքում իրականացվել է բալիստիկ ու թևավոր հրթիռների հակահրթիռային պաշտշանության գործողություն, կիրառվել են մի շարք նոր զենքեր ինչպես բարձր հեռահարության ու շարժուն թիրախներին հարվածելու հնարավորություն ունեցող բալիստիկ հրթիռներ: Այս մասին տեղեկացրել է «ՄԵծ մարգարե» համատեղ զորավարժության խոսնակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2020 14:41 Asia/Tehran

ԻՀՊԿ-ի զորավարժության ընթացքում իրականացվել է բալիստիկ ու թևավոր հրթիռների հակահրթիռային պաշտշանության գործողություն, կիրառվել են մի շարք նոր զենքեր ինչպես բարձր հեռահարության ու շարժուն թիրախներին հարվածելու հնարավորություն ունեցող բալիստիկ հրթիռներ: Այս մասին տեղեկացրել է «ՄԵծ մարգարե» համատեղ զորավարժության խոսնակը:

ԻՀՊԿ-ի տեղեկատվության բազայի հաղորդմամբ, մեկնաբանելով «Մեծ մարգարե 14» զորավարժության նպատակներն ու ծրագրերը, բրիգադային գեներալ Աբբաս Նիլֆորուշանը նշել է.«Այս զորավարժության գործնական և վերջնական փուլը մեկնարկել է այսօր՝ Հորմոզգան նահանգի ընդհանուր տարածքում, Հորմոզի նեղուցի արևմտյան մասում, Պարսից Ծոցում ու մինչև երկրի խորքերը: զորավարժության նախապատրաստման ու շտաբային քայլերը կատարվել են նախորդ օրերի ընթացքում»:

Նիլֆորուշանը նշել է.«ԻՀՊԿ-ի ծովուժի և ավիատեզերական ուժերի համատեղ մասնակցությամբ այս զորավարժությունը անցկացվելու է ցամաքային, օդային, ծովային և տիեզերական ոլորտներում համաձայն զորավարժության համար նախատեսված պլանի ու վարժանքների ծրագրի»:

Նա բոլոր մակարդակներում ռազմական պատրաստվածության մակարդակի բարձրացումը և զինված ուժերի կողմց մարտական խնդիրների ճիշտ ընկալման ու գործադրման շուրջ վստահության առաջացումը համարել է զորավարժության կարևորագույն նպատակներից, հստակետեցնելով. «Այս զորավարժության ընթացքում իրականացվել է բալիստիկ ու թևավոր հրթիռների հակահրթիռային պաշտպանության գործողություն և կիարռվում են մի շարք չսպասված զենքեր ինչպես բարձր հեռահարության ու հեռու տարածության վրա գտնվող շարժուն թիրախներին հարվածելու հնարավորություն ունեցող բալիստիկ հերթիռներ:
 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio