Մուսավի. «ԱՄՆ-ն պետք է պատասխանատվություն կրի Թոնդար ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «ԱՄՆ-ն պետք է պատասխանատվություն կրի այդ երկրից Իրանի դեմ ահաբեկչական գործողությունները ղեկավարող ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար»:
Բարձր գնահատելով Թոնդար ահաբեկչական դիվերսիոն խմբավորման պարագլուխ Ջամշիդ Շարմահդին ձերբակալելու Իրանի անվտանգության ուժերի խիզախ քայլը, Սեյեդ Աբբաս Մուսավին հավելել է.«ԱՄՆ ռեժիմն այն դեպքում է իրեն որպես Իրանի ժողովրդին մոտ ու սրտցավ երկիր ներկայացնում, երբ իր հողում տեղ է տվել վկայագրված ահաբեկիչներին: Նրանց, ովքեր ստանձնել են Իրանում իրականացված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը և իրենց ձեռքերը շաղախել իրանցի անմեղ քաղաքացիների արյամբ: ԱՄՆ ռեժիմն ամեն կարգի աջակցություն է ցուցաբերում այդ խմբավորումներին»:
Քննադատելով ԱՄՆ կառավարությանը, Մուսավին ասել է.«Այդ ռեժիմը պետք է պատասխանատվություն կրի Թոնդար և մյուս ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար: Քանի որ այդ խմբերը ԱՄՆ-ի ներսից ղեկավարում են Իրանի ժողովրդի դեմ ուղղված դիվերսիոն գործողությունները և հեղում են իրանցիների արյունը:
Շաբաթ օրը, Իրանի ավտանգության նախարարությունը հայտարարել է, որ Թոնդար ահաբեկչական խմբավորման ղեկավար Ջամշիդ Շարմահդը, որը Միացյալ Նահանգներից ղեկավարում էր Իրանում կազմակերպված դիվերսիոն գործողությունները, ձերբակալվել է Իրանի անվտանգության ուժերի հատուկ գործողությունների արդյունքում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio