Մուսավի. Սիրիայում կնքված ԱՄՆ-ի նավթային պայմանագիրը չունի օրինական ուժ
https://parstoday.ir/hy/news/iran-i123888-Մուսավի._Սիրիայում_կնքված_ԱՄՆ_ի_նավթային_պայմանագիրը_չունի_օրինական_ուժ
Անդրադառնալով Սիրիայում քրդական խմբի հետ ԱՄՆ-ի նավթային պայմանագիր կնքելուն, Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է. «Միացյալ Նահանգների կողմից որպես սիրիական հողի վրա ապօրինի պայմանագրի ստորագրումը չունի որևէ իրավական ուժ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2020 05:29 Asia/Tehran
  • Մուսավի. Սիրիայում կնքված ԱՄՆ-ի  նավթային պայմանագիրը չունի օրինական ուժ

Անդրադառնալով Սիրիայում քրդական խմբի հետ ԱՄՆ-ի նավթային պայմանագիր կնքելուն, Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է. «Միացյալ Նահանգների կողմից որպես սիրիական հողի վրա ապօրինի պայմանագրի ստորագրումը չունի որևէ իրավական ուժ»:

Երեքշաբթի օրը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին դատապարտել է Սիրիայի քրդական խմբի հետ ԱՄՆ-ի նավթային պայմանագիրը, այն համարելով միջազգային իրավունքի  և Սիրիայի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի խախտում:

Մուսավին ասել է. «Այս գործողությունը Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկված ևս մեկ քայլ է Սիրիայի բնական պաշարները թալանելու համար»:

Ավելի վաղ Al-Hurra- ն հաղորդել էր, որ Սիրիայի ժողովրդավարական ուժերի կամ քրդական աշխարհազորի հրամանատար Մազլում Աբդին, պայմանագիր է կնքել ամերիկյան նավթային ընկերության հետ:

Անցյալ կիրակի Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը համաձայնագիրը անվանեց սիրիական նավթի գողություն և շեշտեց. «Այս պայմանագիրը անվավեր է և ապօրինի»: