Իրանը Անվտանգության խորհրդին կոչ է արել կանգնել ԱՄՆ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i124259-Իրանը_Անվտանգության_խորհրդին_կոչ_է_արել_կանգնել_ԱՄՆ_ի_դեմ
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևն այդ երկրի ներքին քաղաքականության մաս է ակզմում և Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել կանգնել ԱՄՆ ապօրինի գործողությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2020 03:42 Asia/Tehran
  • Իրանը Անվտանգության խորհրդին կոչ է արել  կանգնել ԱՄՆ-ի դեմ

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևն այդ երկրի ներքին քաղաքականության մաս է ակզմում և Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել կանգնել ԱՄՆ ապօրինի գործողությունների դեմ:

Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ում Իրանի պատվիրակությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի նախագիծը, որը ներկայացվել է Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի կոպիտ խախտմամբ, բխում է ԱՄՆ ներքին քաղաքականությունից և որևէ առնչություն չունի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հետ:

«Առաջարկվող բանաձևի նախագիծը ուղղված է Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի ամբողջականության, հեղինակության և վստահության, ինչպես նաև բազմակողմանիության, օրենքի գերակայության և դիվանագիտության դեմ», - ասված է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հավելել է. «Միացյալ Նահանգները անհիմն մեղադրում են Իրանին տարածաշրջանում անկայունություն տարածելու մեջ, այն դեպքում, երբ այդ երկրի ապակառուցողական պահվածքը, պատժամիջոցների անհագ ծարավը,  և Արևմտյան Ասիայի երկրներին մեծ քանակությամբ զենքի վաճառքը, տարածաշրջանում անկայունության, անապահովության և մարդկային տառապանքների հիմնական աղբյուրներն են»: