Իրան. Աբու Դաբի-Թել Ավիվի դիվանագիտական ​​հարաբերությունները ռազմավարական հիմարություն է
https://parstoday.ir/hy/news/iran-i124269-Իրան._Աբու_Դաբի_Թել_Ավիվի_դիվանագիտական_հարաբերությունները_ռազմավարական_հիմարություն_է
Դատապարտելով ԱՄԷ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը, Իրանի արտաքին գործերի նախարարությունն այն անվանել է ռազմավարական հիմարություն, ինչը, անկասկած, կամրապնդի տարածաշրջանում դիմադրության առանցքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2020 05:26 Asia/Tehran
  • Իրան. Աբու Դաբի-Թել Ավիվի դիվանագիտական ​​հարաբերությունները ռազմավարական հիմարություն է

Դատապարտելով ԱՄԷ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը, Իրանի արտաքին գործերի նախարարությունն այն անվանել է ռազմավարական հիմարություն, ինչը, անկասկած, կամրապնդի տարածաշրջանում դիմադրության առանցքը:

Ուրբաթ օրը Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, «Անկասկած 7 տասնմյակ  շարունակ Պաղեստինի սրբազան տարածքների ազատագրման համար թափված արյունը, ուշ թե շուտ կհասնի Պաղեստինի նպատակների դավաճաններին»:

Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանը վտանգավոր քայլ է համարում Աբու Դաբիի ամոթալի քայլը՝ կարգավորելու հարաբերությունները կեղծ, ոչ լեգիտիմ և անմարդկային Սիոնիստական ​​ռեժիմի հետ և նախազգուշացնում է Պարսից ծոցի տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի ցանկացած միջամտության կապակցությամբ: Իրանը հայտարարել է, որ ԱՄԷ-ի կառավարությունը և մյուս  երկրների կառավարությունները պետք է ընդունեն պատասխանատվություն այս գործողության բոլոր հետևանքների համար:

Իրանի արտգործնախարարությունը շեշտել է, որ պատմությունը ցույց կտա, թե ինչպես Սիոնիստական ​​ռեժիմի հարվածը, որ ԱՄԷ-ի միջոցով հասցվեց պաղեստինցիների թիկունքին, կամրապնդի դիմադրության առանցըք: