Ղալիբաֆ. Սիոնիստական ռեժիմի հետ ԱՄԷ-ի պայմանագիրը ստորացուցիչ փոխզիջում է
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը Սիոնիստական ռեժիմի հետ Արաբական Միացյալ Էմիրությունների համաձայնագիրը համարել է նվաստացնող փոխզիջում և դավաճանություն իսլամական Ումայի և պաղեստինյան իդեալի նկատմամբ:
Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆն ուրբաթ օրը թվիթերյան իր էջում գրառում է կատարել Սիոնիստական ռեժիմի հետ ԱՄԷ-ի համաձայնագրի վերաբերյալ.
Քալիբաֆը հավելել է. «Մենք նախազգուշացնում ենք ներկայիս դավաճաններին և նրանց, ովքեր մտադիր են միանալ այս նախագծին, որ Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարը կշարունակվի ուժով»:
Իրանի Իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավար Մահմուդ Վաեզին նույնպես Թվիթերում գրել է. «Ինչպե՞ս պետք է ԱՄԷ-ն պատասխան տա դավաճանական, բաժանարար և ռազմավարական սխալի համար, որը դավաճանություն է պաղեստինյան հարցի , արաբների և, ամենակարևորը, իսլամական աշխարհի նկատմամբ»:
Նա հավելել է, որ Իսրայելի հետ համաձայնության չկայացած և խայտառակ փորձը կրկնելը խայտառակություն է, որը պատմությունը չի մոռանա: