Ռոհանի. ԱՄՆ-ն պարտվեց Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i124325-Ռոհանի._ԱՄՆ_ն_պարտվեց_Իրանի_զենքի_էմբարգոյի_երկարաձգման_հարցում
Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի պատմական պարտությանն, ԻԻՀ նախագահն ասել է. «Միացյալ Նահանգները պարտվեց Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու հարցում»:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Օգոստոս 15, 2020 12:58 Asia/Tehran
  • Ռոհանի. ԱՄՆ-ն պարտվեց Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման հարցում

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի պատմական պարտությանն, ԻԻՀ նախագահն ասել է. «Միացյալ Նահանգները պարտվեց Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու հարցում»:

Շաբաթ օրը կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում,  Հասան Ռոհանին հայտարարել է, որ Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի երեկվա պարտությունը գրանցվելու է իմպերիալիզմի դեմ Իրանի պայքարի պատմության էջերում, հավելելով, որ բանաձևը մերժվեց, քանի որ ՀԳՀԾ-ի պահպանումը բխում է տարածաշրջանի և աշխարհի շահերից:

Ռոհանին Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձևի մերժումը քաղաքական հաջողություն է համարել Իրանի և ձախողում՝ԱՄՆ-ի համար: Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրները դաս կքաղեն այդ պարտությունից և չեն մոտենա  օկուպանտ Սիոնիստական ​​ռեժիմին:

Դատապարտելով Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների կարգավորումը Սիոնիստական ​​ռեժիմի հետ, Ռոհանին նախազգուշացրել է Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարներին, որ չփորձեն Իսրայելի ոտքը բացել տարածաշրջանում:

Ռոհանին նշել է, որ նրանք պետք է զգոն լինեն և տեղյակ լինեն իրենց կատարած մեծ սխալի և դավաճանական գործողությունների մասին և չշարունակեն այս սխալ ճանապարհը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio