Ալի Բաղերի. ԱՄԷ-ի հարաբերությունները սիոնիստների հետ, օրինականություն չեն տալու այդ ռեժիմին
Իրանի դատական համակարգի մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է. «Սիոնիստական ռեժիմի հետ Արաբական Միացյալ Էմիրությունների և նման այլ երկրների հարաբերությունները Սիոնիստական ռեժիմին լեգիտիմություն չեն տա»:
Ալի Բագերին երկուշաբթի օրն անդրադառնալով ԱՄԷ-ի և Իսրայելի միջև կնքված համաձայնագրին, ասել է. «ԱՄԷ-ն Եմենում գործեց այնպես, ինչպես Սիոնիստական բռնազավթիչ ռեժիմը Պաղեստինում»:
Բաղերին հայտարարել է, որ Իրանը սատարում է պաղեստինցիներին, հենվելով մարդու իրավունքների պաշտպանության իր քաղաքականության վրա: Նա հավելել է, որ Պաղեստինցիներն իրավունք ունեն պայքարել իրենց ճակատագրի և երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար: Նար խոսքերով,. Պաղեստինն ունի անկախ պետության բոլոր իրավունքներ, և ոչ ոք իրավունք չունի գրավել այդ երկիրը: .
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian