Իրանի ԱԳՆ խոսնակ. «ԱՄՆ-ն Աֆղանստանում խորտակվում է իր իսկ ստեղծած ճահճում»
Արձագանքելով ամերիկայն որոշ լրատվամիջոցների հայտարարություններին առ այն, որ մի շարք երկրներ Թալիբանին վճարում են ամերիկացի զինվորներին սպանելու համար, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «ԱՄՆ-ն Աֆղանստանում խորտակվում է իր իսկ ստեղծած ճահճում»:
Երեքշաբթի օրը Սայիդ Խաթիբզադեն ասել է .«Հազարավոր կիլոմետրերով իրենց հայրենիքից հեռու ամերիկացի զինվորների արյունը թափվում է Սպիտան տան ղեկավարների սխալ քաղաքականությունների պատճառով, որ իհարկե, տարիներ տևած պատերազմից ու արյունահեղությունից բացի ուրիշ օգուտ չի ունեցել Աֆղանստանի ժողովրդի համար»:
Խաթիբզադեն հավելել է.«ԱՄՆ-ի կառավարությունը, որ Աֆղանստանում սպանված ամերիկացի զինվորների ընտանիքներին պատասխան չունի տալու, լրատվական դաշտում միջավայրը պղտորելով փորձում է կոծկել Աֆղանստանում իր հաշվարկային սխալները»:
Իրանի ԱԳՆ խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել ուրիշներին մեղավոր ճանաչելու փոխարեն, պատասխանատվություն ստանձնել և հնարավորինս շուտ դուրս գալ Աֆղանստանից:
Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները 2001թ. հարձակվեցի Աֆղանստանի վրա և այն օրվանից առայսօր Աֆղանստանում զգալիորեն աճել են անապահովությունը, ահաբեկչությունը և թմրադեղերի արտադրությունը: