Ամիր Հաթամի Իրանը փորձարկում է Քրուզ տեսակի հրթռիները
Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարը հայտարարել է, որ իրանական արտադրության Քրուզ հրթիռները գտնվում են փորձարկման փուլում:
Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է. «Իրանի պաշտպանության և զնված ուժերի աջակցության նախարարությունում այս տեսակի հրթռիների արտադրության ուղղությամբ աշխատանքը լուրջ առաջընթաց է գրանցել, և քանի որ դա գիտահետազոտական աշխատանք է, եթե չհանդիպի տեխնիկական խոչընդոտի, ժամանակին կավարտվի:
Ամիր Հաթամին, վկայակոչելով Իրանի պաշտպանական կարողությունների ոլորտում 23-րդից 14-ը բարձրանալու փաստը, հավելել է. «Այս վարկանիշը սահմանվում է միջազգային հաստատությունների կողմից՝ համապատասխան ցուցանիշների հիման վրա»:
Նախօրեին Իրանի Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Ղասեմ Սուլեյմանիի անունով բալիստիկ հրթիռի և նահատակ Աբու Մահդիի անունով Քրուզ տեսակի հրթիռի շնորհանդեսը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian