Իրանի ԱԳ նախարարության խոսնակ.«Գործադրվել են միջուկային պարտավորություների նվազեցման 5 քայլերը»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Վերջերս Իրանը ամբողջությամբ գործադրել է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նվազեցման 5 քայլերը»:
Երեքշաբթի օրը Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հավելել է.«Ուրանի հարստացումը կատարվում ԻԻՀ-ի կարիքների ու անհրաժեշտության համաձայն»:
Խաթիբզադեն շեշտել է.«ՄԱԳԱՏԷ-ն իր բոլոր զեկույցներում հաստատել է, որ ԻԻՀ-ն լիովին գործադրել է իր միջուկային հանձնառությունների նվազեցման 5 քայլերը»:
2019թ. մայիսին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց մեկ տարի անց և ԱՄՆ-ի դուրս գալու տնտեսական վնասները փոխարինելու հարցում Եվրոպայի առաջարկած ելքերը անարդյունավետ ությունը ապացուցվելուց հետո Իրանը հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ հոդվածների համաձայն կասեցնում է համաձայնությամբ ստանձնած իր պարտավորությունները:
ՀԳՀԾ-ով ստանձնած Իրանի պարտավորությունները նվազեցումը իրականացվել 5 փուլերով որոնք ներառում են՝ 3.67 տոկոսից ուրանի հարստացման մակարդակի բարձրացում, հարստացված ուրանի պաշարների ավելացում, հետազոտության ու զարգացման ոլորտում բոլոր սահմանափակումների կասեցում, Ֆորդոյի օբյեկտի աշխատանքների վերսկսում և ցենտրիֆուգների քանակի սահմանափակման չեղարկում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio