Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համատեղ հայտարարություն են տարածել
https://parstoday.ir/hy/news/iran-i124767-Իրանը_և_ՄԱԳԱՏԷ_ն_համատեղ_հայտարարություն_են_տարածել
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի Թեհրան կատարած այցի ավարտին, Իրանը և գործակալությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ Թեհրանում կայացած բանակցությունների վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2020 04:16 Asia/Tehran
  • Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համատեղ հայտարարություն են տարածել

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի Թեհրան կատարած այցի ավարտին, Իրանը և գործակալությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ Թեհրանում կայացած բանակցությունների վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասված է, որ երկկողմ ինտենսիվ  խորհրդակցություններից հետո, Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնեության են եկել առկա հարցերի պատասխանները ստանալու շուրջ: 

Հայտարարության մեջ ասվում է. «Իրանը գործակալության տեսուչներին թույլ կտա մուտք գործել երկու միջուկային համալիրներ և կաջակցի գործակալության աշխատանքներին: Տեսուչների մուտքի օրերը և ժամանակացույցը սահմանվել են բանակցությունների ընթացքում»::

Հայտարարության մեկ այլ մասում նշվում է, որ Գործակալության ստուգումներն իրականացվելու են   Համապարփակ անվտանգության համաձայնագրի, լրացուցիչ արձանագրության և Գործակալության ստանդարտների  համաձայն:

Հայտարարության համաձայն ՝ Գործակալությունը չի դիմելու այլ միջուկային օբյեկտներ մուտք գործելու համար:

Կկողմերը նշել են. «Գործակալության անկախությունը, անկողմնակալությունը և պրոֆեսիոնալիզմը կարևոր են ստուգման գործողությունների իրականացման համար»:

Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի հայտարարության մեջ ասված է.«Գործակալությունը  հաշվի կառնի անվտանգության հետ կապված Իրանի մտահոգությունները, միաժամանակ պահպանելով ողջ գաղտնի տեղեկատվությունը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio