Իրանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Շանհայի համագործակցության կազմակերպության հետ
Չինաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Թեհրանի պատրաստակամությունը խորացնելու հարաբերություններն այս կազմակերպության հետ:
Չինաստանում Իրանի դեսպան Մոհամադ Քեշավարզադեն ուրբաթ օրը Պեկինում հանդիպել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովի հետ:
Նորովը հանդիպման ժամանակ նշել է, որ երկու կողմերը համագործակցության մեծ ներուժ ունեն ոլորտներում, հատկապես առևտրի, տնտեսության, մշակույթի և հումանիտար ոլորտներում:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2001 թվականի հունիսին Չինաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից, իսկ 2017-ի հունիսին նրան են միացել Հնդկաստանն ու Պակիստանը:
Իրանը, Հայաստանը, Աֆղանստանը, Մոնղոլիան և Բելառուսը ՇՀԿ դիտորդ անդամներ են:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian