Ղարիբաբադի. ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում ուրվագծվում է Իրանի հետ կառուցողական հարաբերությունների հեռանկարը
https://parstoday.ir/hy/news/iran-i125110-Ղարիբաբադի._ՄԱԳԱՏԷ_ի_զեկույցում_ուրվագծվում_է_Իրանի_հետ_կառուցողական_հարաբերությունների_հեռանկարը
Վիեննայի միջազգային կառույցներում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը նշել է, որ NPT դաշինքի և ԻԻՀ միջև կնքված համաձայնագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի զեկույցը կառուցողական հեռանկար է ուրվագծում Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի հարաբերությունների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2020 05:09 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում ուրվագծվում է Իրանի հետ կառուցողական հարաբերությունների  հեռանկարը

Վիեննայի միջազգային կառույցներում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը նշել է, որ NPT դաշինքի և ԻԻՀ միջև կնքված համաձայնագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի զեկույցը կառուցողական հեռանկար է ուրվագծում Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի հարաբերությունների համար:

 ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, ուրբաթ օրը Իսլամական Հանրապետության հետ NPT պաշտպանության մասին համաձայնագրի վերաբերյալ իր վերջին զեկույցում ողջունել էր Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև վերջերս կնքված համաձայնագիրը և հավելել, որ Իրանը գործակալության տեսուչներին թույլ է տվել  մուտք գործել երկու միջուկային կառույցներ:

«Վիեննայի միջազգային կառույցներում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Զեկույցը վերաբերում է վերջին երեք ամիսների ընթացքում Իրանի  և ՄԱԳԱՏԷ-ի միջև հարաբերությունների և համագործակցության զարգացումներին և առաջընթացին: Այն վկայում է  փոխըմբռնման հասնելու և խնդիրների համար լուծում գտնելու կողմերի պատրաստակամության մասին»:

Ղարիբաբադին հավելել է. «Իրանը ակնկալում է, որ Թեհրան-Մագատե համաձայնագիրը  և գործակալության գլխավոր տնօրենի զեկույցը հիմնական քայլ կլինեն՝ համաձայնագրերի և պարտավորությունների անկախ, անկողմնակալ և մասնագիտական ​​գործադրման արդյունքում, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի հետ կապված երաշխիքների վերաբերյալ խնդրի կարգավորման համար»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio