Ղարիբաբադի. ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում ուրվագծվում է Իրանի հետ կառուցողական հարաբերությունների հեռանկարը
Վիեննայի միջազգային կառույցներում Իրանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ NPT դաշինքի և ԻԻՀ միջև կնքված համաձայնագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի զեկույցը կառուցողական հեռանկար է ուրվագծում Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի հարաբերությունների համար:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, ուրբաթ օրը Իսլամական Հանրապետության հետ NPT պաշտպանության մասին համաձայնագրի վերաբերյալ իր վերջին զեկույցում ողջունել էր Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև վերջերս կնքված համաձայնագիրը և հավելել, որ Իրանը գործակալության տեսուչներին թույլ է տվել մուտք գործել երկու միջուկային կառույցներ:
«Վիեննայի միջազգային կառույցներում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Զեկույցը վերաբերում է վերջին երեք ամիսների ընթացքում Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև հարաբերությունների և համագործակցության զարգացումներին և առաջընթացին: Այն վկայում է փոխըմբռնման հասնելու և խնդիրների համար լուծում գտնելու կողմերի պատրաստակամության մասին»:
Ղարիբաբադին հավելել է. «Իրանը ակնկալում է, որ Թեհրան-Մագատե համաձայնագիրը և գործակալության գլխավոր տնօրենի զեկույցը հիմնական քայլ կլինեն՝ համաձայնագրերի և պարտավորությունների անկախ, անկողմնակալ և մասնագիտական գործադրման արդյունքում, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի հետ կապված երաշխիքների վերաբերյալ խնդրի կարգավորման համար»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian