Թեհրանում տեղի է ունեցել Իրանի ու Հնդկաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Թեհրանում կայացել է Իրանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը:
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին կիրակի օրը Թեհրանում հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինքի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային, երկկողմ ու միջազգային հարցերի շուրջ:
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինքը Մոսկվա ուղևորության ճանապարհին այցելել է Թեհրան և խորհրդակցել է գեներալ Հաթամիի հետ:
Covid-19- ի բռնկումից ի վեր սա Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Իրան:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio