Իրանցի առևտրականները մուտք կգործեն կենտրոնական Ասիայի շուկա
Տնտեսական դիվանագիտության հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է. «Ստեղծվել է Աֆղանստանի միջոցով Կենտրոնական Ասիա իրանական ապրանքների արտահանման նոր ուղի»:
Ղլամռեզա Անսարին կիրակի օրը, Թեհրանում կայացած Արտաքին տնտեսական հարաբերությունների համակարգող շտաբի նիստի շրջանակներում, անդրադառնալով Թեհրանի և Քաբուլի միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը, հայտարարել է. «Նիստի ընթացքում քննարկվել են Աֆղանստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները և առևտրի զարգացման հետ կապված խնդիրները»:
Անսարին հավելել է, որ Աֆղանստանի հետ Իրանի առևտուրը տարածաշրջանում երկրորդ տեղն է զբաղեցնում և վերջին տարիներին զգալիորեն աճել է, խնդիրներ է առաջացնելով սահմաններին, այդ թվում նաև բեռնատարների կուտակումների հետ կապված:
Անդրադառնալով վերջին ամիսներին աֆղանցի վաճառականների համար ավելի քան 8,000 բիզնես վիզաների տրամադրմանը, Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ իրանցի և աֆղան վաճառականները ողջունել են վերոնշյալ առևտրային ւողու ձևավորումը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian