Իրանցի առևտրականները մուտք կգործեն կենտրոնական Ասիայի շուկա
https://parstoday.ir/hy/news/iran-i125185-Իրանցի_առևտրականները_մուտք_կգործեն_կենտրոնական_Ասիայի_շուկա
Տնտեսական դիվանագիտության հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է. «Ստեղծվել է Աֆղանստանի միջոցով Կենտրոնական Ասիա իրանական ապրանքների արտահանման նոր ուղի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2020 04:12 Asia/Tehran
  • Իրանցի առևտրականները մուտք կգործեն կենտրոնական Ասիայի շուկա

Տնտեսական դիվանագիտության հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է. «Ստեղծվել է Աֆղանստանի միջոցով Կենտրոնական Ասիա իրանական ապրանքների արտահանման նոր ուղի»:

Ղլամռեզա Անսարին կիրակի օրը, Թեհրանում կայացած Արտաքին տնտեսական հարաբերությունների համակարգող շտաբի նիստի շրջանակներում, անդրադառնալով Թեհրանի և Քաբուլի միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը, հայտարարել է. «Նիստի ընթացքում քննարկվել են Աֆղանստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները և առևտրի զարգացման հետ կապված խնդիրները»:

Անսարին հավելել է, որ Աֆղանստանի հետ Իրանի առևտուրը տարածաշրջանում երկրորդ տեղն է զբաղեցնում և վերջին տարիներին  զգալիորեն աճել է,  խնդիրներ է առաջացնելով սահմաններին, այդ թվում նաև բեռնատարների կուտակումների հետ կապված:

Անդրադառնալով վերջին ամիսներին աֆղանցի վաճառականների համար ավելի քան 8,000 բիզնես վիզաների տրամադրմանը, Իրանի փոխարտգործնախարարը նշել է,  որ իրանցի և աֆղան վաճառականները ողջունել են վերոնշյալ առևտրային ւողու ձևավորումը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio