Իրանի և Շվեյցարիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները
Իրանի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների վերջին զարգացումները, ներառյալ Սիրիային, Եմենին, Թեհրանի և Բեռնի միջև առևտրային կապերին և շվեյցարական ֆինանսական ալիքին վերաբերող հարցեր:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը, երկուշաբթի օրը Թեհրանում քննարկել են ԱՄՆ պատժամիջոցներն ու թշնամական քաղաքականությունը` ուղղված Իրանի բնականոն քաղաքական հարաբերությունների և տնտեսության դեմ:
Հանդիպման ընթացքում Զարիֆը գոհունակություն է հայտնել Իրանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի կապակցությամբ, բարձր գնահատել երկկողմ հարաբերությունները խթանելուն ուղղված երկու երկրների ջանքերը, ընդգծելով, որ բնակակոն արտաքին առևտրին վերադարձն Իրանի կարևորագույն գերակայությունն է:
Անդրադառնալով Բեռնի ու Թեհրանի պատմական հարաբերություններին, Շվեյցարիայի արտգործնախարարն ընդգծել է այդ երկրի հավատարմությունը ՀԳՀԾ-ին և կարևորել Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնումը բոլոր ոլորտներում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian