Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i225702-Միրզոյանը_Ֆրանսիայի_արտգործնախարարի_հետ_քննարկել_է_հարավկովկասյան_տարածաշրջանին_վերաբերող_հարցեր
Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2024 05:26 Asia/Tehran
  • Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան:

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև բոլոր ուղղություններով գործընկերության հետագա խորացմանը միտված ջանքերը, այդ թվում՝ երկու նախարարությունների սերտ փոխգործակցության միջոցով: