Իրան. «Սրբություններին ուղղված անարգանքը խորացնում է տարաձայնությունները տարածաշրջանում»
https://parstoday.ir/hy/news/iran-i125293-Իրան._Սրբություններին_ուղղված_անարգանքը_խորացնում_է_տարաձայնությունները_տարածաշրջանում
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է. «Խոսքի ազատության անվան տակ սրբություններին ուղղված անարգանքը խորացնում է տարաձայնությունները տարածաշրջանում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2020 14:15 Asia/Tehran
  • Իրան. «Սրբություններին ուղղված անարգանքը խորացնում է տարաձայնությունները տարածաշրջանում»

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է. «Խոսքի ազատության անվան տակ սրբություններին ուղղված անարգանքը խորացնում է տարաձայնությունները տարածաշրջանում»:

Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը վերջերս վերահրատարակել էր իսլամի մեծ մարգարեի ծաղրանկարները:

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին Թեհրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Թիեբոյի հետ հանդիպման ժամանակ, դատապարտելով իսլամի մեծ մարգարեին անարգելու ֆրանսիական Charlie Hebdo պարբերականի քայլը հավելել է. «Խոսքի ազատության անվան տակ, իսլամի մեծ մարգարեի և մյուս աստվածային մարգարեների նկատմամբ անարգանքը վիրավորել է մուսուլմանների զգացմունքները և բարդացրել է տարածաշրջանի իրադարձությունները»:

Իրանի արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է տարածաշրջանում կայունության, խաղաղության ու անվտանգության հաստատման անհրաժեշտությունը , ասելով. «Օտարերկրյա միջամտությունը տարածաշրջանում անկայունություն և անապահովություն է առաջացրել»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio