Պարսից Ծոցում անապահովություն առաջացնելու պատճառով Իրանը նախազգուշացրել է Սիոնիստական ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/iran-i125502-Պարսից_Ծոցում_անապահովություն_առաջացնելու_պատճառով_Իրանը_նախազգուշացրել_է_Սիոնիստական_ռեժիմին
Նախազգուշացնելով Պարսից Ծոցում Սիոնիստական ռեժիմի կողմից անապահովության առաջացման կապակցությամբ Իրանի կառավարության խոսնակը այս հարցում պատասխանատու է համարել Բահրեյնին, ԱՄԷ-ին ու Սիոնիստական ռեժիմին տարածաշրջան բերող ցանկացած երկրի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 15, 2020 17:50 Asia/Tehran
  • Պարսից Ծոցում անապահովություն առաջացնելու պատճառով Իրանը նախազգուշացրել է Սիոնիստական ռեժիմին

Նախազգուշացնելով Պարսից Ծոցում Սիոնիստական ռեժիմի կողմից անապահովության առաջացման կապակցությամբ Իրանի կառավարության խոսնակը այս հարցում պատասխանատու է համարել Բահրեյնին, ԱՄԷ-ին ու Սիոնիստական ռեժիմին տարածաշրջան բերող ցանկացած երկրի:

ԵՐեքշաբթի օրը, մամլո ասուլիսի ընթացքում շեշտելով որ Թեհրանը Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների պաշտոնականացման ցանկացած քայլը համարում է ռազմավարական մեծ սխալ Ալի Ռաբիին ասել է.«Սիոնիստական մանկասպան ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը ոչ մի կերպ չի նպաստելու տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»:

Իրանի կառավարության խոսնակը հստակեցրել է.«Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը, որ տեղի է ունենում ԱՄՆ-ի ճնշման տակ ոչ թե ժողովրդի այլև Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի օգտին է»:

Շարունակելով իր խոսքերը անդրադառնալով ամերիկյան մի պարբերականի հաղորդմանը առ այն, որ Իրանը ջանքեր է գործադրել սպանել Հարավաֆրիկյան հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանին, Ռաբիին հերքելով այդ լուրն ասել է.«Սա ամերիկացիների ու ԱՄՆ-ի ներկայի նախագահի սովորությունն է, որ տարածաշրջանի հանդարտությունը ու ժողովուրդների անդորրը խափանելուց բացի ուրիշ բան ու գործ չունեն»: