Ղարիբաբադի. Իրանը ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրների շարքում ունի ամենաթափանցիկ միջուկային ծրագիրը
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանը և մշտական ներկայացուցիչը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի համաշխարհային ստուգումների 22 տոկոսն անցկացվել են Իրանում: Նա ասել է «Իրանը ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրների շրջանում ունի ամենաթափանցիկ խաղաղ միջուկային ծրագիրը»:
Բացատրելով Իրանի դիրքորոշումը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Գլխավոր տնօրենի երաշխիքների զեկույցի վերաբերյալ, ًՔազեմ Ղարիբաբադին հինգշաբթի օրը Կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստում ասել է. «Իրանը կամավոր ընդունել է ՄԱԳԱՏԷ-ի դիմումը` ուղղված երաշխիքների հնարավոր խնդիրների լուծմանը»:
Նա նշել է, որ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության մակարդակը հեշտությամբ ձեռք չի բերվել և չպետք է թույլ տալ որոշ երկրների իքաղաքական շահերից ելնելով խարխլել այն: Նա հավելել է.«ՄԱԳԱՏԷ-ի ամբողջականությունը պահպանելու համար, նրա անդամները պետք է զերծ մնան Գործակալության վրա որևէ ճնշում գործադրելուց»:
Ղարիբաբադին, անդրադառնալով Իսրայելի միջուկային զենքի առկայության նկատմամբ ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրների հակասական պահվածքին ասել է. «Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում անվտանգության ամենամեծ խնդիրն է և ունի զանգվածային ոչնչացման տարբեր տեսակի զենքեր: Այդ ռեժիմը մերժել է միջազգային հանրության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքներն ու տեսուչներն ընդունելու վերաբերյալ բազմիցս դիմումները, ինչպես նաև բազմիցս սպառնացել և հարձակվել է հարևանների վրա»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio