Սալեհի.«Իրանը հավատարիմ է ՄԱԳԱՏԷ-ի առաջ ստանձնած պարտավորություններին»
https://parstoday.ir/hy/news/iran-i125674-Սալեհի._Իրանը_հավատարիմ_է_ՄԱԳԱՏԷ_ի_առաջ_ստանձնած_պարտավորություններին
Անդրադառնալով Իրանի ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համագործակցությանը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Թեհրանը հավատարիմ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առջև ստանձնած պարտավորություններին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2020 14:51 Asia/Tehran
  • Սալեհի.«Իրանը հավատարիմ է ՄԱԳԱՏԷ-ի առաջ ստանձնած  պարտավորություններին»

Անդրադառնալով Իրանի ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համագործակցությանը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Թեհրանը հավատարիմ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առջև ստանձնած պարտավորություններին»:

Նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ի պատասխանատուները հայտարարել են, որ երկու օբյեկտներ ստուգելուց հետո,  այլևս ստուգման հետ կապված պահանջ չունեն Իրանից, Ալի Աքբար Սալեհին ասել է.«Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն գիտեն այդ օբյեկտներն այցելելու թվականը, սակայն այդ մասին հրապարակավ չեն հայտարարելու»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է, որ եթե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պարտավորությունների շրջանակում  Իրանից  պահանջներ ունենա. ապա դրանք պետք է լինեն տրամաբանական, արդարացի և երաշխիքների շուրջ համաձայնագրի ու Լրացուցիչ արձանագրության շրջանակներում:

Ընդգծելով, որ Թեհրանը երբեք ՄԱԳԱՏԷ-ին չի ասել, որ  թույլ չի տա որևէ օբյեկտ ստուգել, Սալեհին նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն ապացուցել է, որ  ի տարբերություն ամերիկացիների, կատարում է իր ստանձնած պարտավորություններն ու տված խոստումները»: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio