Սալեհի.«Իրանը հավատարիմ է ՄԱԳԱՏԷ-ի առաջ ստանձնած պարտավորություններին»
Անդրադառնալով Իրանի ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համագործակցությանը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Թեհրանը հավատարիմ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առջև ստանձնած պարտավորություններին»:
Նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ի պատասխանատուները հայտարարել են, որ երկու օբյեկտներ ստուգելուց հետո, այլևս ստուգման հետ կապված պահանջ չունեն Իրանից, Ալի Աքբար Սալեհին ասել է.«Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն գիտեն այդ օբյեկտներն այցելելու թվականը, սակայն այդ մասին հրապարակավ չեն հայտարարելու»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է, որ եթե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պարտավորությունների շրջանակում Իրանից պահանջներ ունենա. ապա դրանք պետք է լինեն տրամաբանական, արդարացի և երաշխիքների շուրջ համաձայնագրի ու Լրացուցիչ արձանագրության շրջանակներում:
Ընդգծելով, որ Թեհրանը երբեք ՄԱԳԱՏԷ-ին չի ասել, որ թույլ չի տա որևէ օբյեկտ ստուգել, Սալեհին նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն ապացուցել է, որ ի տարբերություն ամերիկացիների, կատարում է իր ստանձնած պարտավորություններն ու տված խոստումները»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio