Նոր Ջուղա
Նոր Ջուղան եղել է իրանաբնակ, իսկ հետագայում նաև հնդկաստանաբնակ հայերի հոգևոր կենտրոն։
19-20-րդ դարերում մնացել է որպես թեմական և մշակութային կենտրոն։ 19-րդ դարի 30-ական թվականներին Նոր Ջուղայում բնակվել է շուրջ 4 հազար հայ։ Այդ տարիներին բացվել էր Նոր Ջուղայի առաջին հայկական դպրոցը (1831-1853): 1858 թվականին հիմնվել է Օրիորդաց դպրոցը, 1880 թվականին մի շարք դպրոցներ միավորվել և կազմել են Ազգային կենտրոնական դպրոց։ 20-րդ դարի սկզբին բացվել է Գևորգ Քանանյան իգական դպրոցը։
1630-ական թվականներին Խաչատուր Կեսարացին հիմնել է դպրոց, որը ժամանակակիցները կոչել են «համալսարան»: 1638 թվականին հիմնադրելէ տպարան։ Նշանակալի դեր է խաղացել նաև Սուրբ Ամենափրկիչ վանքի դպրոցը, որտեղ աշակերտներին սովորեցրել են եվրոպական լեզուներ և «վաճառականության արվեստ»: Վանքին կից բացվել է մատենադարան, որտեղ հավաքվել են բազմաթիվ հայերեն ձեռագրեր։