Բաիդինեժադ. «ԱՄՆ-ն հայտնվել է աննախադեպ մեկուսացման մեջ»
https://parstoday.ir/hy/news/iran-i125702-Բաիդինեժադ._ԱՄՆ_ն_հայտնվել_է_աննախադեպ_մեկուսացման_մեջ
Արձագանքելով Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի վերջերս հնչեցրած հայտարարությանը, Բրիտանիայում ԻԻՀ դեսպանն ընդգծել է.«Անվտանգության խորհուրդն իր անհամաձայնությունն է հայտնել այդ պատժամիջոցների վերականգնմանը, իսկ Միացյալ Նահանգները մեկուսացել է»:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Սեպտեմբեր 20, 2020 12:49 Asia/Tehran
  • Բաիդինեժադ. «ԱՄՆ-ն հայտնվել է աննախադեպ մեկուսացման մեջ»

Արձագանքելով Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի վերջերս հնչեցրած հայտարարությանը, Բրիտանիայում ԻԻՀ դեսպանն ընդգծել է.«Անվտանգության խորհուրդն իր անհամաձայնությունն է հայտնել այդ պատժամիջոցների վերականգնմանը, իսկ Միացյալ Նահանգները մեկուսացել է»:

Համիդ Բաիդինեժադն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների  վեց բանաձևերը վերականգնելու ԱՄՆ-ի դիմումից 30 օր անց, Անվտանգության խորհուրդն առանց որևէ քայլ անելու, իր անհամաձայնությունն է հայտնել Միացյալ Նահանգներին և արխիվացրել այդ երկրի դիմումը»:

Բաիդինեժադը հավելել է.«ԱՄՆ-ն հայտնվել է աննախադեպ մեկուսացման մեջ և ՀԳՀԾ-ի դեմ այդ երկրի  վարած քաղաքականությունը լիովին ձախողվել է»:

Շաբաթ օրը, չնայած համաշխարհային անհամաձայնությանն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ՄԱԿ-ի բոլոր հակաիրանական պատժամիջոցները, ներառյալ  զենքի էմբարգոն, վերականգնվելու են:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio