Սալեհի. Բազմակողմանիությունը պաշտպանելու միակ ուղին ԱՄՆ-ի ապակառուցողական վարքագծին դիմակայելն է
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն անդրադառնալով ՀԳՀԾ-ն չեղարկելուն ուղղված Վաշինգտոնի ջանքերին, ասել է. «Բազմակողմանիությունը պաշտպանելու միակ ուղին ԱՄՆ-ի ապակառուցողական վարքագծին դիմակայելն է»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին, երկուշաբթի օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսակապի միջոցով տեղի ունեցած ընդհանուր հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իրանը հայտարարում է միջազգային հանրության հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ դիվանագիտությունն ու բազմակողմանիությունը միջազգային հարաբերությունների կենտրոն վերադարձնելու համար»:
Սալեհին նշել է, որ միջազգային հանրությունը դեմ է հանդես եկել Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի առաջարկին և մերժել պատժամիջոցները վերականգնելու նպատակով «ձգանի մեխանիզմ»-ն ակտիվացնելու ԱՄՆ-ի պահանջը: Նա հավելել է. «Սա իրական ձեռքբերում է, որը պետք է պահպանվի»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն անդրադառնալով Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև վերջերս ձեռք բերված համաձայնագրին ՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, նշել է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն այժմ պետք է ապացուցի, որ չի նահանջելու իր անկողմնակալության և մասնագիտական աշխատանքի սկզբունքներից»:
Ափսոսանք հայտնելով, որ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Իրանի վրա, որպեսզի չկարողանա օգտվել ՀԳՀԾ-ով սահմանված շահից համաձայնագրի օգուտները՝ Սալեհին հավելել է.«ՀԳՀԾ-ի եվրոպական անդամ երկրների դերը կարևոր է և հատկապես եվրոպական եռյակը պետք է ամբողջությամբ կատարի իր ստանձնած պարտավորությունները»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հավելել է.«ՀԳՀԾ-ի պահպանման պայմանը պայմանագրի բոլոր կողմերի՝ հավասարակշռված կերպով իրենց պարտավորությունները կատարելն է»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio