Իրանը կոչ է արել անհապաղ դադարեցնել հայ-ադրբեջանական բախումները
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Ադրբեջանի հանրապետությանը և Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել բախումները և բանակցություններ սկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև ռազմական բախումներին, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Իրանը մոտկից մտահոգությամբ հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող ռազմական բախումներին և կողմերին կոչ է արել ինքնազսպվածություն դրսևորել, անհապաղ դադարեցնել հակամարտությունը և սկսել երկկողմ բանակցությունները»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև բանակցություններ սկսելու և հրադադար հաստատելու համար:
Այսօր առավոտյան, Ղարաբաղյան տարածքում վերսկսել են հայ-ադրբեջանական ուժերի միջև ռազմական բախումները: Վերջին ամիսներին միջազգային միջնորդները լուրջ ջանքեր չեն գործադրել դրանք կանխելու համար:
2020 թվականի հուլիսին նույնպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցան սահմանային բախումներ, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին:
Երկու երկրները միմյանց մեղադրում են բախումները սկսելու մեջ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio