Իրանը պատրաստակամություն է հայտնել միջնորդ հանդիսանալ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական բախումներին ՝ Իրանի արտգործնախարարը հայտարարել է Թեհրանի պատրաստակամությունը՝ ճանապարհ հարթել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար:
«Իրանի հարևանները Թեհրանի գերակայությունն են, և Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ճանապարհ հարթել բանակցությունների համար»,- Թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ՝ շեշտելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների լուծմանն ուղղված բանակցությունների մեկնարկի անհրաժեշտությունը:
Զարիֆը հավելել է. «Արևմտյան Ասիայի տարածաշրջանն այժմ խաղաղության կարիք ունի»:
Կիրակի առավոտյան վերսկսվել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայկական և ադրբեջանական ուժերի միջև բախումները. Վերջին ամիսներին միջազգային միջնորդները լուրջ ջանք չեն գործադրել դրանք կանխելու համար:
Վերլուծաբանները նշում են, որ վերջին տարիներին Բաքվին Հայաստանի հետ պատերազմի մղելու Թուրքիայի կոչերը հասել են վերջին տարիներին ամենաբարձր մակարդակին: Թուրք պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Անկարան կաջակցի Բաքվի որոշմանը՝ ազատագրել Լեռնային Ղարաբաղը:
Թուրքիայի այս հայատարարությունը Ադրբեջանին դրդել է վերսկսել պատերազմը Հայաստանի հետ:
Իսկ իսրայելական ու ռուսականզ ենքի պաշարները Ադրբեջանին կեղծ ինքնավստահություն են տվել, հիմք հանդիսանալով հայերի հետ նոր հակամարտության համար:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian