Քաղաքական փորձագետ. «Ղարաբաղի հակամարտության լուծման համար Իրանը ամենամեծ ներուժն ունի»
https://parstoday.ir/hy/news/iran-i126134-Քաղաքական_փորձագետ._Ղարաբաղի_հակամարտության_լուծման_համար_Իրանը_ամենամեծ_ներուժն_ունի
Կովկասի քաղաքական հարցերի իրանցի փորձագետն ասել է. «Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերը այս տարաձայնությունը կարգավորելու համար կարող են օգտվել Իրանի ներուժից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2020 14:33 Asia/Tehran
  • Քաղաքական փորձագետ. «Ղարաբաղի հակամարտության լուծման համար Իրանը ամենամեծ ներուժն ունի»

Կովկասի քաղաքական հարցերի իրանցի փորձագետն ասել է. «Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերը այս տարաձայնությունը կարգավորելու համար կարող են օգտվել Իրանի ներուժից»:

Դոկտոր Ահմեդ Քազեմին հավելել է.«Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցելով այն դառը իրականությունը, որ ՄԻՆՍԿ-ի խմբի գործունեությունից 28 տարի անց այս խումբը չի ձգտում լուծել այս հակամարտությունը ու նույնիսկ գործադրել 1993թ. ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերը, ավելի լավ է Ղարաբաղյան հակամարտությանը արդար  ու մշտական լուծում տալու համար օգտագործեն Իրանի կարողությունները»:

Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների կիրառական հետազոտությունների բաժնի տնօրենը հիշեցրել է, որ Իրանը իսկզբանե պատրաստակամություն էր հայտնել Ղարաբաղյան հակամարատության կարգավորման համար միջնորդելու հարցում, սակայն Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ՄԻՆՍԿ-ի խումբը ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահությամբ կատարում են միջնորդի գործունեություն: Եվ սա այն դեպքում, երբ Իրանը Կովկասի հետ քաղաքակրթական ու մշակութային ընդհանրություններ ունենալու պատճառով, ավելի ազդեցիկ միջոցներ ունի այս հակամարտության արդար կարգավորման համար: 

Միջնորդ ուժերի քաղաքականությունն ու Կովկասի տարածաշրջանում նրանց միջամտությունները համարելով այս հակամարտության երկարաձգման պատճառը, Քազեմին ասել է.«Նախկին ԽՍՀՄ-ը այս տարածաշրջանի վրա կայուն հսկողություն ունենալու համար առաջացրել է Ղարաբաղյան հակամարտությունը և ԱՄՆ-ն, Սիոնիստական ռեժիմը և որոշ երկրներ էլ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շարունակում են այս քաղաքականությունը: 

Կովկասի հարցերի փորձագետի ասելով այսօր Իսրայելը Ղարաբաղյան հակամարտության մի կողմին այսինքն Ադրբեջանին զենք է վաճառում և այդ զենքերը ոչնչացնելու գործիքները վաճառում է համակարտության մյուս կողմին այսինքն Հայաստանին: