Եմենը հրթիռակոծել է Ալ-Մուխա նավահանգիստը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i248870-Եմենը_հրթիռակոծել_է_Ալ_Մուխա_նավահանգիստը
Լրատվական աղբյուրները հայտնել են Եմենի զինված ուժերի կողմից երկրի արևմուտքում գտնվող Ալ-Մուխա նավահանգստում Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումների դիրքերի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին։
(last modified 2026-08-12T14:01:32+00:00 )
Օգոստոս 12, 2026 17:29 Asia/Tehran
  • Եմենը հրթիռակոծել է Ալ-Մուխա նավահանգիստը

Լրատվական աղբյուրները հայտնել են Եմենի զինված ուժերի կողմից երկրի արևմուտքում գտնվող Ալ-Մուխա նավահանգստում Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումների դիրքերի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին։

IRNA-ի փոխանցմամբ՝ Եմենի բանակը կրկին թիրախավորել է Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումների ռազմական կենտրոնները, որոնք տեղակայված են Թայեզ նահանգի արևմուտքում գտնվող Ալ-Մուխա նավահանգստում։

Al Jazeera-ն, վկայակոչելով Ալ-Մուխա նավահանգստի պաշտոնյաներից մեկին, հայտնել է, որ հրթիռային հարձակման հետևանքով նավահանգստում ավերածություններ և վնասներ են արձանագրվել։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ Եմենի զինված ուժերը նոր հարձակման ժամանակ կիրառել են երկու բալիստիկ հրթիռ։Ավելի վաղ Եմենի զինված ուժերը Թայեզ նահանգի Ալ-Մուխա նավահանգստի նավամատույցը թիրախավորել էին պայթուցիկով լցված նավակով։ Եմենի զինված ուժերը հայտարարել էին, որ ճշգրիտ գործողության ընթացքում թիրախավորել են նավահանգստում տեղակայված՝ Սաուդյան Արաբիայի զինվորականների հավաքատեղիներն ու զենքի պահեստները։

Եմենի զինված ուժերը հայտարարել են, որ երկրի ժողովուրդն ու զինված ուժերը գործելու են հայտարարված հավասարման համաձայն՝ «շրջափակում՝ շրջափակման դիմաց, հարձակումների սրում՝ հարձակումների սրման դիմաց և Եմենի ժողովրդին թիրախավորողներին թիրախավորելու դիմաց»։

Ալ-Մուխան ռազմավարական նշանակություն ունեցող նավահանգիստ է Եմենի արևմտյան հատվածում՝ Թայեզ նահանգում, Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարևանությամբ։ Այն գտնվում է Սաուդյան Արաբիայի հետ դաշնակցող զինված խմբավորումների վերահսկողության տակ։