Ռաբիի. «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ լուծում ունի»
Նշելով,որ Ադրբեջանի հանրապետության և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ լուծում ունի, Իրանի կառավարության խոսնակն ասել է.« Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակում Բաքու-Երևան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն»:
Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ընդգծելով,որ Իսլամական հանրապետությունը պատրաստ է օգնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին հստակեցրել է.«Ադրբեջանի հանրապետությունը և Հայաստանը հենվելով իրենց մշակութային ընդհանրությունների վրա կարող են խաղաղ լուծում գտնել ներկա ճգնաժամից դուրս գալու համար»:
Պատասխանելով Իսրայելի հետ որոշ արաբական երկրների հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում բախումների հավանական ծագման մասին հարցին Ռաբիին ասել է.«Ավելի քան 15 տարի է,որ Իսրայելի ռեժիմի հետ որոշ արաբական երկրներ անվտանգության ոլորտում սեղմ հարաբերություն են հաստատել և այդ քայլը կատարվել է ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզչության շրջանակում»:
Նշելով,որ որոշ երկրների հետ Իսրայելի ռեժիմի հարաբերությունների կարգավորումը չի կարող ազդել Իրանի ազգային անվտանգության վրա, Ռաբիին հավելել է.«Արաբական որոշ երկրների անվտանգությունը կարող է վտանգվել նրանց ներքին ու արտաքին գործերին Իսրայելի միջամտությունների պատճառով»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio