Ռաբիի. «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ լուծում ունի»
https://parstoday.ir/hy/news/iran-i126135-Ռաբիի._Ադրբեջանի_Հանրապետության_և_Հայաստանի_միջև_հակամարտությունը_խաղաղ_լուծում_ունի
Նշելով,որ Ադրբեջանի հանրապետության և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ լուծում ունի, Իրանի կառավարության խոսնակն ասել է.« Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակում Բաքու-Երևան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2020 16:46 Asia/Tehran
  • Ռաբիի. «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև  հակամարտությունը խաղաղ լուծում ունի»

Նշելով,որ Ադրբեջանի հանրապետության և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ լուծում ունի, Իրանի կառավարության խոսնակն ասել է.« Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակում Բաքու-Երևան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն»:

Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ընդգծելով,որ Իսլամական հանրապետությունը պատրաստ է օգնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին հստակեցրել է.«Ադրբեջանի հանրապետությունը  և Հայաստանը հենվելով իրենց մշակութային ընդհանրությունների վրա կարող են խաղաղ լուծում գտնել ներկա ճգնաժամից դուրս գալու համար»:

Պատասխանելով Իսրայելի հետ որոշ արաբական երկրների հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում բախումների հավանական ծագման մասին հարցին Ռաբիին ասել է.«Ավելի քան 15 տարի է,որ Իսրայելի ռեժիմի հետ որոշ արաբական երկրներ անվտանգության ոլորտում սեղմ հարաբերություն են հաստատել և այդ քայլը կատարվել է ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզչության շրջանակում»:

Նշելով,որ որոշ երկրների հետ Իսրայելի ռեժիմի հարաբերությունների կարգավորումը չի կարող ազդել Իրանի ազգային անվտանգության վրա, Ռաբիին հավելել է.«Արաբական որոշ երկրների անվտանգությունը կարող է վտանգվել նրանց ներքին ու արտաքին գործերին  Իսրայելի միջամտությունների պատճառով»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio