Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցությունն է
Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի տեղակալն ասել է. «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի և այդ հարցը կլուծվի միայն քաղաքական բանակցության միջոցով»:
Ուրբաթ օրը Աբբաս Մողթադաին հայտարարել է. «Իրանի ռացիոնալ և հիմնական քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղության և բարեկամության պահպանումն է»:
Մուղթադաին ավելացրեց. «Հակամարտությունները դուռ են բացում արտատարածաշրջանային պետությունների համար և սա նշանակում է, որը կարող է վտանվգել խաղաղությունը, բարեկամությունն ու անվտանգությունը»:
Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի տեղակալն ասելով որ Թեհրանը ուշադիր հետեւում է հարևան և տարածաշրջանի երկրների վարքագծին, ասաց. «Բոլոր նրանք, ովքեր օգնում են նվազեցնել լարվածությունը, ընկերներ են և նրանք, ովքեր ձգտում են շարունակել հակամարտությունը, համարվում են տարածաշրջանի երկրների թշնամիներ»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian