Իրանի հյուսիսում ընկել են ԼՂ հակամարտության գոտում կիրառված ևս 10 ականներ
https://parstoday.ir/hy/news/iran-i126339-Իրանի_հյուսիսում_ընկել_են_ԼՂ_հակամարտության_գոտում_կիրառված_ևս_10_ականներ
Իրանի Խոդաաֆարին շրջանի ղեկավարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի բախումների հետևանքով, ավելի քան 10 ականանետային արկ է ընկել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող սահմանամերձ շրջաններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2020 06:21 Asia/Tehran
  • Իրանի հյուսիսում ընկել են  ԼՂ հակամարտության գոտում կիրառված ևս 10 ականներ

Իրանի Խոդաաֆարին շրջանի ղեկավարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի բախումների հետևանքով, ավելի քան 10 ականանետային արկ է ընկել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող սահմանամերձ շրջաններում:

 Ալի Ամիրիե Ռադը շաբաթ օրը ISNA- ին տված հարցազրույցում ասել է. «Հրթիռները հարվածել են անմարդաբնակ տարածքներին և գյուղատնտեսական նշանակության հողերին: Զոհեր չկան»:

Ըստ Խոդաաֆարին շրջանի ղեկավարի, Ադրբեջանի  և Հայաստանի հակամարտության առաջին օրվանից սկսած, ավելի քան 30 ականանետային արկ է ընկել այդ շրջանում, որի հետևանքով վիրավորվել է մեկ երեխա:

Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող ռազմական գործողությունների ընթացքում Իրանի տարածքի ուղղությամբ իրականացված որոշ ներխուժումների կապակցությամբ լրագրողներին հարցին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն շաբաթ օրը հայտարարել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունն  ուշադիր հետևում է սահմանային շրջաններում ընթացող իրադարձությունների ընթացքին»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio