Իրանի հյուսիսում ընկել են ԼՂ հակամարտության գոտում կիրառված ևս 10 ականներ
Իրանի Խոդաաֆարին շրջանի ղեկավարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի բախումների հետևանքով, ավելի քան 10 ականանետային արկ է ընկել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող սահմանամերձ շրջաններում:
Ալի Ամիրիե Ռադը շաբաթ օրը ISNA- ին տված հարցազրույցում ասել է. «Հրթիռները հարվածել են անմարդաբնակ տարածքներին և գյուղատնտեսական նշանակության հողերին: Զոհեր չկան»:
Ըստ Խոդաաֆարին շրջանի ղեկավարի, Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության առաջին օրվանից սկսած, ավելի քան 30 ականանետային արկ է ընկել այդ շրջանում, որի հետևանքով վիրավորվել է մեկ երեխա:
Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող ռազմական գործողությունների ընթացքում Իրանի տարածքի ուղղությամբ իրականացված որոշ ներխուժումների կապակցությամբ լրագրողներին հարցին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն շաբաթ օրը հայտարարել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունն ուշադիր հետևում է սահմանային շրջաններում ընթացող իրադարձությունների ընթացքին»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian